Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի առաջնության խաղացանկը փոփոխություն է կրել

Սպորտ
sport-xaxacank

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի եւ մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ ապրիլի 30-ին: Պատճառն այն է, որ Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 21-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու` պատրաստվելով Իրաքի, Ալժիրի եւ Գերմանիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին: Երեւանի «Ալաշկերտ» թիմը տնային հանդիպումները կշարունակի անցկացնել «Հրազդան» մարզադաշտում՝ նախկինում հայտարարված «Հանրապետական» մարզադաշտի փոխարեն: