Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշ Գրիգորյանին մեկ քայլ է բաժանում մեդալից

Սպորտ
sport-boks2

Սոֆիայում տեղի ունեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում շարունակում է վստահ հանդես գալ Անուշ Գրիգորյանը: Այսօր կայացած 1/8 եզրափակիչ մարտում մեր 17-ամյա մարզուհին միավորներով հաղթել է չինուհի Յուան Չանին եւ մտել հաջորդ փուլ: Անուշ Գրիգորյանին այժմ մեկ հաղթանակ է բաժանում մեդալից եւ ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի ուղեգրից: Այսօր երեկոյան ռինգ կմտնեն մեր պատանի բռնցքամարտիկները՝ 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը եւ 75 կգ քաշային Գեւորգ Պետրոսյանը: