Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եվրոպան իր դռները բացել է, մնում է Հայաստանը չփակի» (տեսանյութ)

Քաղաքականություն
qnnarkum

Անկախ Հայաստանի՝ ՄՄ անդամակցելու որոշումից, Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը մեր երկրի հետ։ Այս մասին հայտնեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» ՀԿ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան՝«Ինչ է սպասվում ԵՄ-Հայաստան հարաբերություներին» թեմայով քննարկմանը։ Ըստ պարոն Օչոայի՝ հնարավոր է անգամ հրաժարվել ավանդական մոտեցումներից։ Այսինքն՝ քննարկել կնքված համաձայնագրերի նախ իրավական հիմքը, ապա բովանդակությունը։ Եվրամիությունը մեր տարածաշրջանում իր շահերն ունի, որի պատճառով շարունակում է հարաբերությունները Հայաստանի հետ։ Վստահ է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը։ «Եթե այստեղ խաղաղ լինի, ապա իրենց էներգետիկ հարցերը կարող են լուծել, Նրանք այստեղ ունեն նոր շուկայի հնարավորություն, որովհետեւ հայկական մշակույթը, ցանկացած երեույթ իրենց տեսանկյունից հետաքրքիր է»,-ասաց պարոն Պողոսյանը։ Պարոն Պողոսյանը կարծում է, որ որեւէ մաքսային միության մեջ ընդգրկվել չի նշանակում, որ այլ երկրների հետ առեւտուր չպետք է լինի։ Եթե անգամ ՄՄ-ն սահմանափակումեր մտցնի. «Ցանկացած սահմանափակում գալիս է բանակցելու քո ունակություններից ։ Եթե դու ունակ ես լավ բանակցել, ուրեմն դու կհասնես այնպիսի պայմանների, որ հաղթահարես բոլոր խոչընդոտները»։ «Եվրոպան իր դռները բացել է, մնում է Հայաստանը չփակի»,-եզրափակեց պատգամավորը։