Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է Սարկիսովին

Պաշտոնական
nkr

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 18-ին բարերար Նիկոլայ Սարկիսովի հետ այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին` նման կարեւոր նախաձեռնությունը ֆինանսավորելու համար: Նախագահն ընդգծել է, որ կրթության եւ գիտության ոլորտը հանդիսանում է մեր պետության զարգացման առաջնային ուղղություններից մեկը եւ այս համատեքստում կարեւորել միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական հաստատությունների առկայությունը: Նախագահին ուղեկցում էին կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ