Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկին իր տեղը զիջում է. ինչ են նախընտրում կանայք

Մշակույթ
image-25

Վերջին տարիներին հայերն ավելի շատ նախընտրում են բիժուտերիան, քան ոսկին։ Այսպիսի համոզմունք ունի բնական քարերով աշխատող Տիկին Մարինան, ով արդեն 15 տարի է՝ զբաղվում է այս աշխատանքով. «Միգուցե ոսկին թանկացել է, եւ դրա համար էլ նախընտրելի է բիժուտերիան»,–նշեց նա։ Դեռեւս 15 տարի առաջ աշխատել է միայն արծաթով, իսկ հետո արդեն բնական քարերով։ Նալբանդյան փողոցի վրա գտնվող` տիկին Մարինայի խանութ-սրահը ժպիտով դիմավորում է բոլորին։ Բիժուներ պատրաստելը սովորել է հորից, ով 30 տարի զբաղվել է այդ աշխատանքով։ Իսկ հիմա արդեն ե՛ւ ինքն է այդ գործը շարունակում, ե՛ւ երեխաներն ու ամուսինը։ Այս ոլորտում երկար տարիների փորձ ունեցող Տիկին Մարինան ոչ մի հաճախորդի չի կորցրել։ Աշխատանքների մեջ մեծ դեր ունի իր տրամադրությունը. «Ինչքան շատ գույներ, այնքան վատ տրամադրություն, իսկ օրինակ կանաչ կամ կապույտ քարերը հանգստացնում են»։ Նա նաեւ վաճառում է էներգետիկա փոխանցող քարեր, որոնք մարդկանց ծննդյան օրվան համապատասխան քարեր են։ Աշխատանքները չեն կրկնվում, յուրաքանչյուրը պետք է ունենա իրեն հատուկ զարդը. «Գեղեցիկ չէ, երբ ինչ–որ վայրում կարող ես տեսնել, որ մեկ ուրիշը քո վզնոցից է կրել»,–ասաց Տիկին Մարինան։ Իր աշխատանքներում օգտագործում է ամենատարբեր քարեր, որոնցից են ագաթը, յաշման, փիրուզը, մարջանը եւ այլն։ Սրանք բերում է աշխարհի տարբեր երկրներից։ Պատվերները պատրաստ են լինում մեկ կամ մի քանի օրվա ընթացքում։ Գները սկսած հազար դրամից մինչեւ հարյուր հազար։ Նա զարդեր է պատրաստում շատ հայտնի մարդկանց համար, թեեւ ինչպես ինքն է նշում՝ «Ինձ համար իմ բոլոր հաճախորդներն էլ հայտնի են»։ Իր հաճախորդներին հիշում է ըստ իրենց գնած իրի։ Աշխատում է նաեւ զբոսաշրջիկների հետ։ Հաճախորդներ ունի Փարիզից, Կանադայից, Իսպանիայից եւ շատ այլ երկրներից։ Խոսելով առեւտրից՝ նշում է, որ հունվար–փետրվար ամիսներին առեւտուրը «մեռած» է, իսկ ամռանն ավելի լավ է։ Մայիսի վերջից արդեն գալիս են սփյուռքահայերը, ովքեր միշտ ասում են. «Եթե գաք Հայաստան ու չգնաք Մարինայի մոտ, ուրեմն դուք հիվանդ եք»։ image-26 image-27   image-28