Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ դպրոցները կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին

Հասարակություն
դասարան

Ս. թ. ապրիլի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Հուշագիրը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար: Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը: Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին: Այն ապահովում է նաև ուսուցիչների և ծնողների անմիջական կապը, իսկ կրթության պատասխանատուներին հնարավորություն է տալիս արդյունավետ կերպով վերահսկել կրթական գործընթացները դպրոցներում: Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտգերումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը: Ծրագրի ներդրման շրջանակներում «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմը կիրականացնի նաև դպրոցների ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացը: