Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առողջապահական ապահովագրություն՝ մի շարք ոլորտների աշխատակիցներին

Հասարակություն
12.12.3

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության թատրոնների և թանգարանների բոլոր աշխատակիցները ստացել են առողջապահական ապահովագրություն: Ապահովագրական ծառայությունները կիրականացվեն համայնքային բյուջեի միջոցների հաշվին: Երևանի քաղաքապետարանում ծառայությունների մատուցման համար հայտարարված համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներկայացվել են բժշկական անվճար ծառայություններ ստանալու կարգն ու այն ծառայությունների ցանկը, որոնք ապահովագրության շրջանակում մատուցվելու են աշխատակիցներին: Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը շնորհակալություն է հայտնել ծրագիրը մանրամասնորեն ներկայացնելու համար և ընդգծել առողջական անհետաձգելի խնդիրների դեպքում ապահովագրության կարևորությունը: Ընկերության ներկայացուցիչները փաթեթները ներկայացնում են նաև վարչական շրջանների աշխատակազմերում: Առողջապահական ապահովագրությունից աշխատակիցները կկարողանան օգտվել արդեն իսկ բաժանված անվանական քարտերով: Այն գործելու է օրացուցային մեկ տարի: Հավելյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ տրամադրված ուղեցույցների միջոցով: Նշենք նաև, ուր տրամադրված ապահովագրական փաթեթները ներառում են ինչպես պետական բժշկական ապահովագրության բազային փաթեթով սահմանված բժշկական ծառայությունները, այնպես էլ լրացուցիչ ծառայություններ, ինչպիսին, օրինակ, կորոնարոգրաֆիան է: Տարին մեկ անգամ նախատեսվում է իրականացնել կանխարգելիչ ընդհանուր բժշկական հետազոտություն՝ բազմաֆունկցիոնալ բժշկական հաստատություններում: Ի դեպ, տեղեկացվել է նաև, որ ապահովագրությունից օգտվող աշխատակիցների ընտանիքի անդամները հնարավորություն ունեն մեկ ամսվա ընթացքում դիմելու ապահովագրական ընկերություն և նույն պայմաններով ձեռք բերելու առողջապահական ապահովագրություն: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն