Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր մաքսատունը հրեշտակների հավաքածու ա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
http-forums.am-wp-content-uploads-2013-10-Manvel-Badeyan11

Մաքսային միությանը միանալուց հետո հայկական շինարարական կազմակերպությունները կկարողանան մասնակցել միության երկրների շինարարական տենդերներին։ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը շինարարական բիզնեսի ներկայացուցիչ է եւ ուրախ է Մաքսային միությունում նման հեռանկարի համար։ Փոխարենը նա վստահեցնում է, որ միությունը խնդիրներ կառաջացնի ներկրողների համար. «Հիմնականում չինական ապրանք ներմուծողները, դրանք իհարկե, դրանց տեղը մի քիչ կնեղանա, որովհետեւ մաքսատուրքերը կբարձրանան։ Մսամթերք ենք ներկրում, մսի գինը կբարձրանա։ Ավտոմեքենաների բիզնեսով զբաղվողների գները կբարձրանան»։ Հանրապետական պատգամավորը մեկ այլ խնդիր է համարում ռուսական մաքսատների հետ գործ ունենալը. այնտեղ կոռուպցիոն ռիսկերը մեծ են, չափազանց երկար գործընթաց է ռուսական մաքսատների թղթաբանությունը. «Եթե համեմատենք, օրինակ, մեր մաքսատան հետ Ռուսաստանի մաքսատան բարքերը, մեր մաքսատունը բան ա, հրեշտակների հավաքածու ա»։ Ի դեպ, պարոն Բադեյանը տեղեկացրեց, որ աշխարհում մոտ 30 մաքսային միություն կա։ Եվրոպական միությունն էլ նա համարեց Մաքսային միություն եւ նշեց, որ Հայաստանի վերջը Եվրամիությունն է. «Եվ Հայաստանը, եւ Ռուսաստանը, եւ Ղազախստանը, եւ Բելառուսը ընդգծել են, որ իրանց վերջը ԵՄ տնտեսական գոտու մեջ է, որովհետեւ իրանց մշակույթը եվրոպական է»։