Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ պայմանագիրը ապրիլի 29-ին չի ստորագրվի (տեսանյութ)

Քաղաքականություն
ՄՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից, իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում այդ մասին զեկուցել անձամբ իրեն: Ի դեպ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ էկոնոﬕկայի նախարարի պաշտանակատար Վահրամ Ավանեսյանն ասել է, որ  Մաքսային միությանն Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի ստորագրումը չի նախատեսվում ապրիլի 29-ին։ Ապրիլի 25-ին նախատեսվում է Մաքսային ﬕությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը` ամփոփելու ճանապարհային քարտեզով կատարված աշխատանքները: «Կախված այդ հանդիպումից` աշխատանքային խումբը իր դիրքորոշումը ապրիլի 29-ին կներկայացնի Մաքսային միության բարձրագույն խորհրդի նիստին՝ նախագահների մասնակցությամբ: Այդ նիստի ժամանակ նախատեսվում է որոշում կայացնել Հայաստանի անդամակցության շուրջ, որը կարող է լինել ինչպես ժամկետների, այնպես էլ պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասել է Վահրամ Ավանեսյանը: