Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղերձներ՝ Հովիկ Աբրահամյանին

Քաղաքականություն
42ce5dac546df1e2fe7232de1bc39961

Լիտվայի և Լիբանանի կառավարությունների ղեկավարները շնորհավորական ուղերձ են հղել Հովիկ Աբրահամյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչյուսի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի վարչապետ, Պատիվ ունեմ հղելու Ձեզ իմ ջերմագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարման գործում՝ գալիք մարտահրավերները հաղթահարելու համար: Հավատացած եմ, որ հայ-լիտվական երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման ոգով»: Լիբանանի նախարարների խորհրդի նախագահ Թամմամ Սալամի ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական և համագործակցային կապերը կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների»: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրին, ով պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունն՝ ի շահ երկու երկրների: ՀՀ Կառավարություն