Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիզնեսը խեղդում է մեր պատմամշակութային արժեքները» (տեսանյութ)

Հասարակություն
Danielyan-Karine5

«Երևանի կենտրոնն այսօր ուղղակի ջնջում ենք` այնտեղ կառուցելով բարձրահարկ շենքեր»,- լրագրողների հետ հանդիպման ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով` բիզնեսը խեղդում է մեր մշակույթն ու պատմական ժառանգությունները. «Երևանի կենտրոնը մենք քանդում ենք` բիզնես կենտրոններ բացելով, իսկ բիզնեսը պատմամշակութային շերտը ոչնչացնում է», -նկատում է բնապահպանը: Կարինե Դանիելյանը նշեց, որ մեր պատմամշակութային վայրերը դարձել են խնջույքի վայրեր,մարդիկ այդտեղ խնջույք են անցկացնում և աղբավայրի վերածում շրջակայքը: Բնապահպանն անդրադարձավ նաև միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված հարցումներին: Դանիելյանի տեղեկացմամբ` այն զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան, ասել են, որ մեր բնությունը ու մեր մշակութային ժառանգությունը ընտիր է, սակայն խորհուրդ են տվել մաքրել մեր հուշարձանները: «Հայոց թանգարան» նախաձեռնության անդամ Աղվան Ասոյանը տեղեկացրեց, որ իրենք Առինջ գյուղի հին գերեզմանատանը հանդիպել են հազվագյուտ խաչքարերի, որոնք անբարեկարգ վիճակում են եղել: 1983 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, կարեւորելով անցյալի հուշարձանների պահպանությունը, ապրիլի 18-ը հռչակել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր: