Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գնված ապրանքը հետ է ընդունվում. Սպառողի իրավունք (տեսանյութ)

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում եւ չի փոխանակվում»,- խանութների մեծ մասում առկա այս գրությունը հակասում է ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Համաձայն օրենքի՝ սպառողն իրավասու է 14 օրվա ընթացքում փոխանակել կամ վերադարձնել ինչպես պատշաճ, այնպես էլ ոչ պատշաճ որակի ապրանքները։