Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնված ապրանքը հետ է ընդունվում. Սպառողի իրավունք (տեսանյութ)

Հասարակություն
index3

«Գնված ապրանքը հետ չի ընդունվում եւ չի փոխանակվում»,- խանութների մեծ մասում առկա այս գրությունը հակասում է ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը զգուշացրեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Համաձայն օրենքի՝ սպառողն իրավասու է 14 օրվա ընթացքում փոխանակել կամ վերադարձնել ինչպես պատշաճ, այնպես էլ ոչ պատշաճ որակի ապրանքները։ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը հիշեցնում է, որ փոխանակման ենթակա չեն միայն անձնական հիգիենայի առարկաները՝ ատամի խոզանակ, սանր, մազակալ, շինյոն եւ այլն։ Ինչպես նաեւ տնային պայմաններում հիվանդության կանխարգելման եւ բուժման համար նախատեսված ապրանքները, բժշկական գործիքները, սարքերն ու ապարատները, տեսողության լինզաները, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներն ու երեխաների խնամքի առարկաները։ Վերջիններս կարող են փոխանակվել միայն այն դեպքում, երբ ապրանքները պատշաճ որակի չեն։ Բաբկեն Պիպոյանի խոսքերով՝ ՀԿ-ն ուսումնասիրություններ է կատարել որոշ տնտեսվարողների մոտ եւ հայտնաբերել խախտումներ։ Սակայն անուններ առայժմ նախընտրում է չտալ։