Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կհյուրընկալի Ուզբեկստանին

Սպորտ
sport-hajastan-19

Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի այդ տարիքային ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ խաղերը տեղի կունենան հունիսի 12-ին եւ 14-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտում: Նշենք, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը դեռեւս չունի գլխավոր մարզիչ, իսկ 17 տարեկանների ընտրանուն առաջիկա միջազգային մրցաշարին պատրաստում է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը: