Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ ՀՀԿ-ականներն ուսումնասիրում են ժեստերի լեզուն

Քաղաքականություն
հհկ

Տեղի է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության արտաքին կապերի հանձնաժողովի հերթական նիստը, թեման հռետորական խոսքն էր: Իր փորձը երիտասարդների հետ էր կիսում փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Միրզոյանը: Նա ներկայացրեց խոսքի գրագիտության կարևորությունը՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի և այլ անվանի մարդկանց խոսքերը հռետորական արվեստի վերաբերյալ: Հանդիպման ընթացքում բանախոսը սովորեցրեց ճիշտ բանավոր խոսք կառուցելու հմտությունները: Պարոն Միրզոյանը խոսեց նաև ժեստերի լեզվի մասին, բացատրեց դրանց նշանակությունն ըստ տարբեր մենթալիտետների: Երիտասարդ կուսակցականների շրջանում նման միջոցառումները շատ կարևոր են: Դրանք հնարավորություն են տալիս շփվել անվանի մարդկանց հետ, ովքեր իրենց փորձն ու հմտություններն են փոխանցում երիտասարդներին: Վերջիններս էլ կարողանում են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և հարստացնել սեփական գիտելիքներ: Հանդիպման մասնակիցները հատկապես կարևորեցին հռետորական արվեստին և ժեստերին ծանոթությունը, քանի որ գրագետ խոսքն ու ժեստիկուլյացիան կարող են քաղաքական գործչի հաջողությունների գրավականներից լինել։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն