Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Մարկեսը

Հասարակություն
66e0d1e1c3e75ea13c13e6243a057b93

Մեխիկոյում կյանքի 87–րդ տարում մահացել է Նոբելյան մրցանակակիր, կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը։ Հաղորդում է BBC–ն։ «100 տարվա մենություն»  վեպի հեղինակը վերջին շրջանում հիվանդ էր։ Կոլոմբիացի վիպասան և լրագրող Գաբրիել Հոզե Գարսիա Մարկեսը (իսպաներեն՝ Gabriel José García Márquez) ծնվել է 1927թ. մարտի 6-ին: 1940–1946թթ. սովորել է Սիպակիր քաղաքի ճիզվիտական քոլեջում, 1946թ. ընդունվել Բոգոտայի ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետը (չի ավարտել), 1950թ.-ից զբաղվել է լրագրությամբ: 1954թ.-ից թղթակցել է Բոգոտայի «Էլ Էսպեկտադոր» («Դիտորդ») պարբերականին, 1955թ. տեղափոխվել է Եվրոպա և 2 տարի աշխատել որպես թղթակից: 1955թ. հրատարակել է «Թափված տերևներ», 1957թ.՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում» վիպակները, 1961թ.՝ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» պատմվածքների ժողովածուն: Մարկեսը համաշխարհային փառքի է արժանացել «Հարյուր տարվա մենություն» (1982թ. արժանացել է Նոբելյան մրցանակի) վեպով: