Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանցիները պաշտպանեցին Արթուր Բաղդասարյանին

Քաղաքականություն
oek-logo

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության Երևան քաղաքի վարչության նիստը, որին մասնակցել են վարչության 154 անդամներ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը վարչության անդամներին ներկայացրել է կոալիցիային մաս չկազմելու քաղաքական խորհրդի որոշման դրդապատճառները: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում ՕԵԿ Երևան քաղաքի վարչությունը որոշում է կայացրել միաձայն պաշտպանել կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը: