Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառյակը կարող է դառնալ հնգյակ (տեսանյութ)

Քաղաքականություն
5603cc28b37acb60cc89a1111a55b4c1

Դաշնակցությունը հրաժարվել է Հանրապետականի հետ կոալիցիոն կառավարության մաս դառնալ, բայց դա չի նշանակում, որ ընթացքից չի միանա հանրապետականին։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է. «Կլինենք ընդդիմություն այնքան ժամանակ, մինչեւ 7 կետերը մեր առաջարկած լիարժեք չեն իրականացվի»: Դաշնակցականները կսպասեն: Ոչ մի մասնակի բարեփոխում: Նվազագույնը երեք կետ պետք է լիարժեք ընդունելի եւ կիրառական լինի իշխող մեծամասնության համար` 100 տոկոս համամասնական ընտրակարգ, իշխանության հակակշռման մեխանիզմներ եւ վերահսկողության լծակներ։ Դաշնակցությունը պատրաստ է Հանրապետականի հետ ամբողջական պատասխանատվություն վերցնել ապագա կառավարությունում` կիսատ-պռատությունը բացառվում է, խոսքը Հանրապետականինն է, նրանք պետք է ասեն, թե ինչի են պատրաստ Դաշնակցության հետ. «Անձեր, պաշտոններ, սրանք, էս բոլորը հետոյի խոսակցության թեմա ենք համարել, քանի հայտնի չէ, թե մենք ինչ ենք ուզում իրար հետ անել»: Հանրապետականն առայժմ դիմադրում է, բայց հասկացել է, որ եթե ուզում են Դաշնակցության աջակցությունն ստանալ, պետք է հաշվի նստեն նրա առաջ քաշած հարցերի հետ: Ի դեպ, պարոն Ռուստամյանն այսօր անդրադարձել է ՕԵԿ-ի ընդդիմություն դառնալուն: Ըստ նրա, տարօրինակ ոչինչ չկա, որ այսօրվանից ՕԵԿ-ն էլ է ընդդիմություն, Դաշնակցությունն էլ: Եթե ՕԵԿ-ը դիմի, կվերցնեն քառյակի մեջ ու կդառնան հնգյակ. «Մենք հիմա, օրինակ, նախաձեռնություն ենք անում, չէ՞, արտահերթ նիստ գումարելու, որտեղ կուտակային հարցն է, եթե Օրինաց երկիրը գալիս ասում ա` մենք էլ ենք ուզում ստորագրել, ասենք չէ՞, մի ստորագրի՞: Թող ստորագրի, Հանրապետականն էլ թող ստորագրի»: