Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» տուգանվեց 200 հազար դրամով

Սպորտ
Shirak_FA_Logo

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ֆինանսական փաթեթի ներկայացման ժամկետըուշացնելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացայի կարգապահական կանոնակարգով տուգանվել է 200 հազար դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբը 10 հազար դրամ կմուծի ՀՀՖ-ի հաշվապահություն` «Գանձասարի» հետ հանդիպման նախախաղային խորհրդակցությանը ուշանալու համար: «Լ.Արցախ-97» թիմի ֆուտբոլիստներ Աշոտ Ներսեսյանը, Մխիթար Հայրիյանը եւ Դավիթ Գասպարյանը վիրավորական, նվաստացուցիչ խոսքեր ասելու եւ հայհոյելու համար որակազրկվել են, առաջինը 4, իսկ վերջին երկուսը` 3-ական խաղով: «Լ.Արցախ» ՖԱ ՍՊԸ-ն տուգանվել է 10 հազար դրամով: «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ա. Խաչատրյանի գրության համաձայն՝ «Իջևան-98» թիմը հանվել է Հայաստանի Մ-16 Ա առաջնությունից, իսկ ակումբը տուգանվել 50 հազար դրամով: