Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազման միտում կա

Հասարակություն
923f24ff790cfb860a1abd7e8a741814

Վերջին շաբաթների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի երկրներում գրիպի ակտիվությունը կտրուկ նվազել է: Մի շարք երկրներում գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշներն եղել են հիվանդացության շեմից բավականին ցածր: Այդ հիվանդությունների շարքում ցածր է եղել գրիպի վիրուսների հայտնաբերումը: Նվազել է նաև ծանր սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, սակայն նվազման ֆոնի վրա արձանագրվել են գրիպի լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների աշխուժացում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով եվրոպական տարածաշրջանում ներկայումս շրջանառում են գրիպի Ա տեսակի H1N1 պանդեմիկ և Ա H3N2 ենթատեսակները: Ընթացիկ սեզոնում, նախորդ սեզոնի միևնույն ժամանակահատվածի համեմատ նկատելի նվազել են գրիպի Բ տեսակի հարուցիչների հայտնաբերումը: Նմանատիպ իրավիճակ է դիտվում նաև տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: Հայաստանի Հանրապետությունում դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության կտրուկ նվազում` համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ: Երևանի մանկական պոլիկլինիկաներում որոշակիորեն նվազել է 0-2 տարեկան երեխաների դիմելիությունը։ Ներկայումս ծանր սուր շնչառական վարակների և թոքաբորբերի բարդացած կլինիկական ընթացքով հիվանդներ չկան, հոսպիտալացված հիվանդները միջին ծանրության են, որոնք ստանում են համապատասխան բուժում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների, հանրապետությունում, հատկապես մանկական հասակի քանակակազմում, դեռևսշրջանառում են շնչառական այլ վարակների վիրուսները`ադենովիրուսներ, ռեսպիրատորսինտիցիալվիրուսներ, մետապնևմովիրուսներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապ բուժօգնության կանչերը: Ելնելով վերընշվածից և գրիպի ու դրա բարդություններից խուսափելու նպատակով` ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է. • խուսափե´քհիվանդներիհետշփումից, • եթեհիվանդեք, ապամնացե´քտանը, • եթեհիվանդեք, հրավիրեքտեղամասայինմանկաբույժին, թերապևտինկամընտանեկանբժշկին, մի´ զբաղվեքինքնաբուժմամբ, • հագնվե´քեղանակինհամապատասխան, • պահպանե´քհազիևփռշտալուվարվերակարգը, • օգտագործե´քհնարավորինսշատհեղուկներ, • հաճախակիօդափոխե´քփակտարածքները: Առողջապահության նախարարություն