Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մշակույթի նախարարը վերանայելու ահագին բան ունի»

Հասարակություն
Xosroev

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոեւը փաստում է՝ ամեն նոր կառավարության ստեղծման հետ մշակութային դաշտը սպասելիքներ է ունենում։ «Այդ սպասելիքները չեմ կարծում, որ կապված են նոր կադրեր փոխարինելով։ Իհարկե, լինում են, որ նոր նախարարը նոր միջոցառումներ է առաջարկում։ Հասմիկ Պողոսյանը ձեւափոխեց գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը։ Բայց, միեւնույնն է, ասել, որ այսօր մշակույթի դաշտը այնքան լավ վիճակում է, որ փոփոխությունների կարիք չունենք, այդպես չէ»,- «Ա1+»-ին հայտնեց դերասան Ռազմիկ Խոսրոեւը։ ՀՀ վաստակավոր արտիստը չգիտի՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ։ Սակայն մի բան հաստատ գիտի. «Եթե մնա նոր կառավարությունում, ինքը վերանայելու ահագին բան ունի։ Հիմնականում պետական մշակութային քաղաքականությունը՝ կապված ռեպերտուարային թատրոնների, դերասանների, նրանց կենցաղի, նրանց ապրելակերպի հետ։ Թատերական արվեստը դեռ մաս չի կազմում համաշխարհային մշակութային արվեստի, որը մենք կունենանք։ Դրա պատճառը, սակայն, այն չէ, որ լավ ներկայացումներ չկան։ Ներկայացումներ կան»,- եզրափակեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոեւը։