Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեհաստանի նախագահը մոտեցել է լացող երեխային

poland

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին երեկ այցելել է Լեսնա գյուղ՝ տեղի բնակչության հետ հանդիպելու։ Հանդիպումից հետո նախագահը նստել է լիմուզին ու շարժվել ամբոխի միջով։ Բայց հանկարծ մեքենան կանգ է առել, ու նախագահը իջել է, ինքնագիր տվել լացող երեխային, որը չէր հասցրել այն վերցնել։ Ժողովրդին հիացրել է նախագահի պահվածքը։