Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՕԵԿ-ը լքեց խորտակվող նավը». ՀԱԿ անդամ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
70d56ec5cbd4f596970c308b844123cc

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին տարիներին միացել է բոլոր հակաժողովրդական նախաձեռնություններին, որ արել է ՀՀԿ-ն։ Այսօր հիշեցրեց ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը։ Այնպես որ, այդ կուսակցության ընդդիմություն դառնալը նա դժվար է պատկերացնում. «Ժողովրդի մոտ կա համապատասխան վերաբերմունք այդ կուսակցության նկատմամբ, ու կարծում եմ՝ նրանք պետք է հաշվի առնեն դա, հեշտ չի լինելու ամբողջությամբ ինտեգրվել ընդդիմության շարքերին»։ «Ա1+»-ի այն հարցին, թե ինչու ՕԵԿ-ը դիմեց այդ քայլին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Խորտակվող նավը լքում են բոլորը»։ Իսկ ինչպես է վերաբերվում ՕԵԿ-ից երեք նախարարների հեռանալուն ՀԱԿ անդամը. «Սա առաջին անգամ չէ, որ ՕԵԿ-ում նման բան է լինում։ Սա թերեւս հաստատում է, որ այդ նախարարները ներդրված էին ՀՀԿ-ից»։