Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հովիկ Աբրահամյանն օգտագործել է իր լծակները խմբակային շահերի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
36124d5ef85ea7473859eb23e8c69e09

2003 թվականին կազմավորված կոալիցիան աղետաբեր էր Հայաստանի համար, քանի որ այն նպաստեց ընդդիմության թուլացմանը՝ հայտարարում է հրապարակախոս Կարինե Հակոբյանը. «Ոլորտները բաժանվեցին կուսակցությունների մեջ, և ընդդիմությունը վերացավ գրեթե, ոլորտները կարծես թե տրվեցին կուսակցություններին օգտագործման համար: Միշտ Հայաստանում կոալիցիան ձևավորվել է ընդդիմությունը թուլացնելու նպատակով, փաստը դա է: Ուստի` ՕԵԿ-ի դուրս գալը միայն պետք է ողջունել, անկախ դրդապատճառներից»: Տիկին Հակոբյանը անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի նշանակմանը վարչապետի պաշտոնում` ասելով. «Նա դեռ հասարակությանը պետք է ապացուցի, որ արժանի է այդ պաշտոնին: Այդուհանդերձ, ոչինչ չի կարող փոխվել հին անուններով: Բարեփոխումները կախված են այն բանից, թե ովքեր կլինեն նոր նախարարները»: Իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանին արդեն հայտնի է Հովիկ Աբրահամյանի անձն ու ծավալած գործունեությունը. «Հովիկ Աբրահամյանը, լինելով պաշտոնատար անձ, օգտագործել է իր լծակները խմբակային շահերի համար»: Տիկին Ալավերդյանը խոսեց կոալիցիայից դուրս գալու ՕԵԿ-ի որոշումից: Նա գտնում է, որ ՕԵԿ-ի քայլը ավելի շուտ ընդդիմադիր ուժի ձևավորման իմիտացիա է: Մարդու իրավունքների առաջին պաշտպանը ՕԵԿ-ի քաղաքական որոշումները ներկայացրեց անեկդոտի տեսքով: Մանրամասները` տեսանյութում: