Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ-թուրքական հարաբերությունները կլարվեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
71f27ac869f848f0342a64407629ef03

Թուրքիան նպատակ ունի ծառայեցնել սահմանն անցած քեսաբահայ կանանց սեփական շահերին՝ կարծում է պատմաբան Ռուբեն Մելքոնյանը: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին թուրքական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ քեսաբահայ երկու կանայք ցանկություն են հայտնել տեղափոխվել Թուրքիա: Ռուբեն Մելքոնյանը նաև նշեց, որ Թուրքիան ներկայումս հատկապես կենտրոնացել է 2015 թվականի ապրիլի 24-ի վրա, երբ կլրանա Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Պատմաբանի համոզմամբ` արդեն իսկ թուրքական դիվանագիտությունը մի շարք սխալներ է թույլ տալիս: Նա դա բացատրում է թուրք քաղաքական գործիչների էմոցիոնալ հայտարարություններով: Պարոն Մելքոնյանը նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակելու են էլ ավելի լարվել առաջիկա տարիների ընթացքում. «Թուրքիայի այս ամբողջ քայլերը` ինչպես Քեսաբի պարագայում, այնպես էլ Հայոց ցեղասպանության բանաձևի հետ կապված, շատ կոպիտ են ընթանում»,- ասաց պատմաբանը: