Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունը կամաց-կամաց փլուզվում է. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
4f24ab27b0157e122c75e12a29aa1043

«Իշխանության մեջ կա խուճապ, ճգնաժամ: Իշխանությունը կամաց-կամաց փլուզվում է, եւ Արթուր Բաղդասարյանի դուրս գալը այդ խուճապի էլեմենտն է,-այսօր անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին՝ նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` հավելելով, -չորս ոչ իշխանական ուժերի ջանքերի արդյունքում իշխանությունը փլուզվում է, այդ չորս իշխանական ուժերի ճնշման արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Իշխանությունը ստիպված եղավ գնալ այդ քայլին` կանխելով այն ալիքը դժգոհությունների, որ գալիս էր»: Ըստ քաղաքագետի` եթե Արթուր Բաղդասարյանն իր այս քայլերով պետք է խաղ խաղա` Սերժ Սարգսյանին օգնելու համար, ապա չի կարող, քանի որ իր վարկանիշը շատ ցածր է: Երվանդ Բոզոյանը չի շտապում ասել, որ հրաշալի քառյակը կդառնա հնգյակ` Արթուր Բաղդասարյանի միանալով: «ՕԵԿ-ը դեռ ժամանակ ունի ռեաբիլիտացվելու: Պետք է աշխատանք տանի, հստակ գնահատականներով հանդես գա, ապացուցի, որ ինքը փոխվել է, ներողություն է խնդրում: Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հանդուրժող ենք, եւ եթե մարդն ասում է, որ քավում է մեղքերը, ներողություն է խնդրում, ով էլ լինի, պետք է ներել այդ մարդկանց»: