Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գիտական կոչումներ շնորհելու նոր նախագծեր

Պաշտոնական
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով՝ ՀՀ-ում գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող իրավական ակտերը վերանայելու, նոր իրավական ակտեր մշակելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Համաձայն հրամանի՝ խումբը կղեկավարի ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել գիտական կոչումների և աստիճանների շնորհման ոլորտը կարգավորող նոր իրավական ակտերի նախագծեր: ԿԳՆ