Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու է Ադրբեջանը սահմանին պահում լարվածությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
henaran

Ադրբեջանը հայ- ադրբեջանական սահմանին և ԼՂՀ-ի հետ շփման գծում պահում է լարվածությունը, քանի որ մտավախություն ունի, որ ԼՂՀ հարցն աշխարհի կողմից կմոռացվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա՝ ԼՂՀ-ի հարցում բանակցային գործընթացը սառեցված է, բայց կոնֆլիկտը շարունակվում է: Քաղաքագետը գտնում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման մասին խոսելն առայժմ անիմաստ է, անգամ 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումների շարունակման դեպքում։ Նա նաև նշեց, որ անվստահության մակարդակը կոնֆլիկտի կողմերի միջեւ շատ բարձր է։ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը տարածաշրջանում կթուլանա՝ տարածաշրջանային զարգացումների պատճառով. «Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդեցությունը տարածաշրջանում թուլանա, կամ խումբը քանդվի, դա ձեռնտու չի լինի ոչ Ադրբեջանի, ոչ էլ Հայաստանի համար», - ասաց քաղաքագետը և հավելեց, որ Մինսկի խմբի թուլացմամբ տարածաշրջանում կակտիվանա Ռուսաստանի դերը։ Քաղաքագետը չբացառեց, որ Մինսկի խմբի թուլացմամբ հնարավոր է Ադրբեջանի կողմից կտրուկ քայլեր լինեն Հայաստանի նկատմամբ։