Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը բացատրում է՝ ինչու հրաժարվեց ՕԵԿ-ից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
qaxshin

ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Սամվել Թադևոսյանի հայտարարությունը` ՕԵԿ անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ: «Շնորհակալություն հայտնելով ՕԵԿ-ին` համատեղ աշխատանքի և իմ քաղաքական ընթացքի համար` հայտարարում եմ իմ անդամակցությունն այդ կուսակցությունում դադարեցնելու մասին: Ես այլևս այդ կուսակցությունում անելիք չունեմ: Վեց տարի շարունակ, ՕԵԿ-ը` Հանրապետության նախագահի և ՀՀԿ-ի հետ նույն քաղաքական կուրսով է ընթացել: Որպես նախարար մոտ 2 տարի` անձամբ պատասխանատվություն եմ կրել երկրում վարվող տնտեսական քաղաքականության համար: Չեմ կարծում, թե նոր վարչապետի նշանակմամբ քաղաքական կուրսի փոփոխություն է տեղի ունեցել, որը հիմք կարող է հանդիսանալ այդ պատասխանատվությունից հրաժարվելու համար: Անշուշտ, հանրապետությունում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ կան, այդ մասին միշտ բարձրաձայնվել է հենց իշխանությունների կողմից, բայց այդ խնդիրները պետք է լուծել հետևողական աշխատանքի շնորհիվ»:   ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈւԼԻ ՔԱՐՏՈւՂԱՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ