Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում աջակցություն հայտնեցին Ասադին (տեսանյութ)

Քաղաքականություն
jjjjjj

«Մեկ ազգ, մեկ ժողովուրդ», «Մենք բոլորս սիրիացի ենք»,«Աստված, Սիրիա եւ Բաշար» կոչերով սկվեց սիրիահայերի կազմակերպած երթը, որով սիրիահայերը ցույց էին տալիս, որ աջակցում են սիրիական բանակին եւ Բաշար Ասադիին: Երթը մեկնարկվեց Մատենադարանի մոտից մինչեւ Հայաստանում Սիրիայի դեսպանատուն: Մինչ երթը սկսելը, մասնակիցները երգեցին Սիրիայի եւ Հայաստանի օրհներգերը: « Մենք հավատում ենք, որ փրկությունը սիրիական բանակի մեջ է: Եվ մենք`իբրեւ սիրիացի, բոլորս մեր ժողովրդի կողքին ենք լինելու եւ աջակցելու ենք մինչեւ հաղթանակ»,-ասաց սիրիահայ Արմեն Գյուրվարդյանը։   Հայաստանում Սիրիայի դեսպանը ողջունեց մասնակիցներին։ Սակայն հայ լրագրողների հետ այսօր հրաժարվեց խոսել, նշեց միայն, որ մեկ այլ օր կպատասխանի բոլոր հարցերին: