Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը կոալիցիա չի մտնում. նախարարներն էլ դուրս են եկել կուսակցությունից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fbddd7c7a4c6c515b76148c46eda0c00

Քիչ առաջ ՕԵԿ պատգամավոր  Հեղինե Բիշարյանը ներկայացրեց քաղխորհրդի  նիստի արդյունքները։ Ըստ նրա՝ ՕԵԿ քաղխորհուրդը  կոալիցիայում մնալը խնդրահարույց է համարել եւ  նպատակահարմար չի գտնում հետագա համագործակցությունը կոալիցիայի մեջ։ Ինչ վերաբերում է ՕԵԿ-ական երեք նախարարներին՝ նրանք այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել։ Իսկ կդառնա արդյո՞ք ՕԵԿ-ը ընդդիմություն, կուսակցության փոխնախագահ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ կոռեկտ կլինի այդ հարցին պատասխանի կուսակցության նախագահը,  բայց կարծում է՝ այո։ Արդյո՞ք նման քայլի պատճառը այն չէ, որ Արթուր Բաղդասարյանը չնշանակվեց վարաչապետի պաշտոնում.  Հեղինե Բիշարյանը ժխտեց։ ՕԵԿ-ականները հասկացել են, որ  նախարարարական երեք պորտֆելը քիչ է երկրի ղեկավարմանը մասնակցելու համար, ու չնայած այս վեց տարիների ընթացքում ՀՀԿ-ի հետ բավականին ձեռքբերումներ են ունեցել, բայց ՕԵԿ նախընտրական շատ խոստումներ մնացել են անկատար։  Հարցին՝ հնարավո՞ր է, ո ր ՕԵԿ-ը միանա «Դեմ եմ» նախաձեռնությանը, Հեղինե Բիշարյանը չբացառեց եւ նշեց, որ Կենսաթոշակային կուտակային համակարգի հետ կապված առաջարկություններ ունեն, որ կներկայացնեն։