Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն կանխում է ՀՀ Մայդանը. մեր իշխանություններն այլեւս ոչինչ չեն որոշում (տեսանյութ)

Քաղաքականություն
YI-f7HQPNL8

«Ասել, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը իրեն թույլ է տվել լկտի արտահայտություն, նշանակում է ոչինչ չասել։ Դա Կրեմլի վերջին ամիսների բացահայտ քաղաքականությունն է»,-«Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում անդրադառնալով դեսպանի օրերս արած հայտարարությանը` նշեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Իսկ Վոլինկինն օրերս արտահայտել է այն միտքը, թե ռուսական կողմը կխառնվի իր բարեկամ երկրների ներքին գործերին՝ «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն կխափանի»։ «Եթե մենք ՌԴ կողմից ընկալվում ենք բարեկամական երկիր, արդյո՞ք ըստ Կրեմլի, դա նշանակում է, որ մեր ժողովուրդը իրավունք չունի բողոքել կեղեքող իշխանություններից։ Սա այն վախն է, որ Կիեւի Մայդանն առաջացրեց Ռուսաստանում»,-ասաց պարոն Խզմալյանը՝ հավելելով. «Կրեմլում հասկանում են, որ մեր իշխանությունները այլեւս ոչ մի բան չեն որոշում երկրում, դրա համար ակնարկում են, որ կարող են ուժ կիրառել։ Սա նշանակում է հոգեվարք այս իշխանությունների համար»։ Այն, որ պաշտոնական որեւէ արձագանք չի եղել դեսպանի հայտարարությանը, Տիգրան Խզմալյանը կապում է ազգային արժանապատվության բացակայության հետ։