Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյան. «Երկրի 99 տոկոսը բանկերում տոկոսի տակ է» (տեսանյութ)

Քաղաքականություն
carukyan1

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ավտոներկրողներին. նրանք ուզում են դուրս գալ «դալալ» պիտակից։ «Երկրի 99 տոկոսը բանկերում տոկոսի տակ է,-հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով բանկերի բարձր տոկոսադրույքներին,- մարդիկ ընկնում են թակարդը՝ բանկերում պետք է լինի 2,3, 4, 5 տոկոս, մինչդեռ՝ 16 տոկոս եւ ավելի է։ Եթե առօրյան չեն կարողանում ապահովել, հարկեր ինչպե՞ս մուծեն»։ Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ մեկ տարվա ընթացքում 4000 կրպակ, խանութ, մանր ու միջին բիզնես փակվեց. «Հիմա այդ մարդիկ կամ գնացել են կամ անգործ են...»։