Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է կանգնած ուկրաինական խառնաշփոթի հետեւում (տեսանյութ)

Քաղաքականություն
ukraina1

Ուկրաինայում կրկին մարտական դրություն է։ Երկրի Հարավ- արեւելյան շրջանի մի քանի քաղաքներում շարունակվում են անկարգությունները։ Օդում ուղղաթիռներ են, ցամաքում` տանկեր ու զինված գրոհայիններ։ Իրավիճակը փոխվում է ամեն վայրկյան։ Ո՞վ է կանգնած խառնաշփոթի հետեւում։ Ուկրաինայի դեպքերին հետեւող՝ Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի անդամ Զարուհի Հովհանիսյանը կասկած չունի՝ Ուկրաինան վճարում է Ռուսաստանին՝ իր ժողովրդավարության եւ Կրեմլի ազդեցությունից հեռանալու համար. «Նույնը եղավ Վրաստանի հետ, որ Ռուսաստանին հարկ վճարեց Աբխազիայի տեսքով։ Հիմա էլ Ուկրաինան է, եւ չեմ կարծում, որ դա կապված է տեղում բնակվող մարդկանց մոտեցումների հետ, դա կրեմլյան քաղաքականության արդյունք է, որ բերելու է հենց տարածքների տեսքով վճարմանը»։ «Ուկրաինական օլիգարխիան չի կարողանում լուծել իր ներքին խնդիրները»,- կարծում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը։ Նրա գնահատմամբ՝ այդ է պատճառը, որ հասարակությունը թուլացել է, եւ այլ երկրներ կարողանում են Ուկրաինան վերածել բախումների դաշտի՝ իրենց իսկ շահերից ելնելով. «Հիմա Ուկրաինայում այդ պառակտման հետեւանքով ձեւավորվել է մի խումբ, որ ցանկանում է սպասարկել ռուսական շահերը, մի խումբ, որ սպասարկում է արեւմտյան շահերը, եւ այդ ամեն ինչի մեջ կորում է ուկրաինական շահերը»։ Իսկ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված ուկրաինական քաղաքների բնակիչները անկախության հանրաքվե են պահանջում։ Մերձդնեստրի Գերագույն խորհրդի պատգամավորները մտադիր են անգամ ուղերձ հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Պետդումային և Դաշնային խորհրդին՝ անկախ պետություն դառնալու խնդրանքով։ Ուկրաինական քաղաքների ճակատագրերը կախված են նաեւ քաղաքակիրթ աշխարհի կամքից՝ գտնում է Զարուհի Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ պետք է սահմանափակվեն Ռուսաստանի քայլերը։ Իսկ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության 6 ներկայացուցչից բաղկացած խումբն արդեն ժամանել է Ուկրաինա։ ԵԱՀԿ Դիտորդական խմբի նպատակն է ծանոթանալ երկրի զինված ուժերի գործունեությանը եւ կանխել հակամարտության թեժացումը։ Տեսանյութը՝ քիչ անց