Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազիզ Թամոյանը Հովիկ Աբրահամյանին ասելիք ունի (տեսանյութ)

Քաղաքականություն
95edb2df88ecb4ef04682cd404766c04

Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը ցանկանում է հանդիպել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ «Ինձ թվում է՝ Հովիկ Աբրահամյանը սոցիալական այդ վիճակը կհարթացնի։ Չգիտեմ, ես հանդիպեմ՝ կխոսենք, ես տնտեսագետ եւ ակադեմիկոս մարդ եմ; Կխոսեմ ինչպես կարող ենք բարելավել գյուղական պայմանները` տարբերություն չկա` հայ, եզդի»,- «Ա1+»-ին հայտնեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը; Վերջինս նշում է, որ գործնական քայլեր պետք է կատարվեն այդ ուղղությամբ, այլ ոչ թե հնչեն միայն գեղեցիկ նախադասություններ, ուստի առաջարկում է. «Մենք ունենք բյուջե: Պետք է պետությունը վարկ տրամադրի, կանգնի դրանց կողքին, որ դրանք վերականգնվեն»,- ասաց նա: Վերջինս մեծ հպարտությամբ նշեց, որ Հովիկ Աբրահամյանին մոտիկից է ճանաչում. «Եթե հնարավոր է, իմ կողմից շնորհավորեք, ի դեպ, նա գործարար մարդ է»,- եզրափակեց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը;