Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասարը» մտավ եզրափակիչ

Սպորտ
sport-gandzasar2

Այսօր կայացած Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան երկրորդ խաղում Երեւանի «Բանանցը» սեփական դաշտում ոչ-ոքի` 1:1 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ: Այդպիսով, եզրափակիչ մտավ կապանյան ակումբը, որը առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով: Գագաթնախաղում «Գանձասարը» կհանդիպի Երեւանի «Փյունիկի» հետ, որը երկու խաղերի արդյունքով (1:0, 2:0) պայքարից դուրս է բերել Երեւանի մեկ այլ թիմին` «Միկային»: