Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դ!ԵՄ ԵՄ. Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ

Քաղաքականություն
96113c79260bb157920fef6e60462e43

Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ: Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF ) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը: Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0077, Մ. Բաղրամյան 26 Հայաստանի Հանրապետության Նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին Հարգանքներով` «Դ!ԵՄ ԵՄ» թիմ