Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռօրյա հանրահավաքների հարցն այլեւս օրակարգում չէ. Առավոտ

Քաղաքականություն
Rustamyan_15-2

Խորհրդարանական քառյակը`ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն մինչ վարչապետի հրաժարականը հայտարարել էին`կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով ապրիլի 28-ից Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին: Սակայն, վարչապետի հրաժարականը, խառնեց ամեն ինչ: Շուրջօրյա հանրահավաքների հարցն այժմ քառյակի օրակարգում չէ: Այդ մասին այսօր քառյակի հերթական հանդիպումից հետո ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: «Կամ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ենք, կամ… մեկ նախարար կունենաս, երկու թե տասներկու`նույնն է, որովհետեւ համարվելու ես, որ դու այլեւս ընդդիմություն չես: Այն հարցերը, որոնք մեզ համար կարեւոր են, մասնակի ընդունելը նշանակում է, որ մենք մեր լիարժեք ընդդիմադիր կերպարը պահպանելու ենք, մինչեւ դրանք լիարժեք ընդունվեն»,- արձագանքելով ՀՅԴ-ի`կոալիցիա մտնել-չմտնելուն վերաբերվող խաչաձեւ հարցերին էլ, ասաց բանախոսը: Ի դեպ, բանախոսն ասաց, որ իրենց յոթ կետերը միանշանակ չեն ընդունվում նաեւ քառյակում, այլապես վաղուց քաղաքական-միասնական որոշումներով առաջ կգնային: Իսկ ՀՅԴ Գերագույն ժողովը նախատեսված է երեք օր, բայց դրա տեղի եւ մեկնարկի ժամի մասին Արմեն Ռուստամյանը համառորեն լռեց: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ