Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միասնական արժույթից Հայաստանը կարող է չշահել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
64339b5e59f0dd391a999f4461cbfd3e

Եթե Եվրասիական միությունը ձևավորվի, ապա միասնական արժույթի ստեղծումը՝ լինի ալթըն, թե ռուբլի, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը տրամաբանական է համարում։ Իսկ մինչ այդ, նա կարևորում է մի շարք խնդիրների լուծումը. «Պետք է մակրոտնտեսական քաղաքականության խնդիրները լուծվեն»,- նկատում է տնտեսագետը։ Կենտրոնական բանկի նախկին նախագահը հիշեցնում է՝ Հայաստանը դեռ ՄՄ անդամ չէ։ Սակայն չի բացառում անկանխատեսելի որոշումները. «Դա կոլապս է լինելու։ Քաղաքական դրդապատճառներով վճիռները տնտեսության մեջ շատ վատ արդյունքի են բերում», - ընդգծում է Բագրատ Ասատրյանը։ Տնտեսագետն անդրադարձավ Եվրամիության եւ եվրոյի օրինակին և նշեց, որ այս կառույցի անդամ երկրները հավասարազոր տնտեսական համակարգեր ունեին, ինչը չի կարող ասել ՄՄ-ին անդամակցող երկրների մասին։ Եվրասիական միությունում միասնական արժույթի ստեղծումը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը մոտ ապագայում իրատեսական է համարում, եթե ՌԴ-ի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակական լինեն։ Այնպես որ Հայաստանը պետք է պատրաստ լինի միասնական արժույթին։ Բոլոր դեպքերում պարոն Բոստանջյանը հարկ է համարում զգուշացնել, որ միասնական արժույթի ստեղծումից միության ոչ բոլոր անդամները կշահեն, այդ թվում՝ Հայաստանը, քանի որ այլ առաջնային խնդիրներ ունի. «Անկախ միասնական արժութային գոտուց, էսօր քո երկրում մարդ չի մնում, ինչ ահագնացող տեմպերով արտագաղթ է, տնտեսական շրջանառություն գոյություն չունի», - նկատում է Բոստանջյանը։ Նշենք, որ ապրիլի 29-ին Մինսկում կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը։ Ըստ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի՝ նիստի ընթացքում էլ ըստ ամենայնի, կնախանշվեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին համաձայնագրի ստորագրման ժամկետները: Մանրամասները՝ տեսանյութում