Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համագործակցության պայմանագիր Արցախի համալսարանի հետ

Հասարակություն
paymanagir

Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքվեց: «Արցախն ինտեգրվելու խնդիր ունի և այս համագործակցությունը ևս կնպաստի այդ գործընթացին: Պայմանագիրը իսկապես կտա իր լուրջ ձեռքբերումներն ու արդյունքները, որը կզգա յուրաքանչյուր արցախցի և առաջին հերթին Արցախի երիտասարդությունը»,- ասաց Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանը: Արցախի պետական համալսարանի ռեկտորը ընդգծեց նաև, որ երկու համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի, սակայն ժամանակի փոփոխությունների առումով կրթական համակարգը չի կարող ետ մնալ, և ժամանակի մարտահրավներին դիմակայելու համար համագործակցության նոր ձեւեր են անհրաժեշտ: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ այս պայմանագիրն առավել լայն համագործակցության հնարավորություն է ընձեռում բուհերին, և ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի նախատեսվող ուսանողական միջազգային համատեղ ճամբարում կընդգրկեն նաև Արցախի պետական համալսարանի ուսանողները: Պայմանագրով նախատեսված է երկու համալսարանների համագործակցություն կրթադաստիարակչական, գիտահետազոտական և ուսումնա¬¬մեթոդա¬¬կան գործունեության ոլորտներում՝ համատեղ փոխշահավետ ծրագրերի մշակման և իրականացման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների ակադեմիական փոխանակման, համատեղ հայտարարությունների և փաստաթղթերի ստորագրման, տեղեկատվական, մարզամշակութային և այլ հարցերում: