Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կա՞ ձեր մեջ մեկը, ով Սերժ Սարգսյանի խոսքին հավատում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
10050841069dbe5dd9a3420da55bcfd2

Սահմանադրական բարեփոխումները հակապետական նշանակություն ունեն: Սա Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության համոզմունքն է: Այսօր կուսակցության հայտարարությունը հրապարակեց Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հետաքրքրված չէ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով: Նա խոստովանում է, որ Հենրիխ Մխիթարյանի գոլերն իրեն ավելի են հետաքրքրում, քան վարչապետի նշանակումը կամ ոչ իշխանական ուժերի բանակցությունները: Այսօր կուսակցության ղեկավարը խոսեց Սահմանադրական բարեփոխումներից. «Հիմնադրույթները իրականություն դառնալիս ժողովրդի դերակատարությունը երկու անգամ կնվազի: Այսպիսի չակերտավոր բարեփոխումներ կարող էին երազել միայն ժողովրդի, ժողովրդավարության նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը»: Այդուհանդերձ, ԱԻՄ առաջնորդը գտնում է, որ ներկայումս Հայաստանի ժողովրդավարությունը 18 տոկոս է: Պարույր Հայրիկյանը նաև անդրադարձավ Սերժ Սարգսյանի խոսքերին` նախագահի պաշտոնին այլևս չհավակնելու վերաբերյալ. «Կա՞ ձեր մեջ մեկը, ով Սերժ Սարգսյանի խոսքին հավատում է: Սերժ Սարգսյանը խոսում էր Եվրամիություն գնալուց, բայց մեկ օրից գնաց Մաքսային միություն: Սերժ Սարգսյանը չի էլ կարող առաջադրվել նախագահի պաշտոնում»: