Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու «ղարաբաղյան կլանն» ընտրեց Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
85ae34d284c23d25462584e9052dd785

Կողոպուտը երկրում շարունակվում է՝ ասում է հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` այս կողոպուտի գլխավոր մեղավորը Հանրապետական կուսակցությունն է: Քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը գտնում է, որ հայ ժողովուրդը ապրում է երկրորդ մեծագույն վտանգը Հայոց ցեղասպանությունից հետո. «25 տարի է, ինչ մեզ քշում են մեր երկրից և այն վայրերից, որտեղ մենք ապրել ենք: Տեղի է ունենում հայրենազրկություն»: Ըստ Մանուչարյանի` բարոյալքված է նաև հայկական սփյուռքը. «Մարդիկ, տեսնելով, թե ինչ է տեղի ունենում այստեղ` Հայաստանում, արդեն հրաժարվում են իրենց արմատներից»: Այսօրվա իրավիճակի գլխավոր մեղավորը, պարոն Մանուչարյանի համոզմամբ, իշխող կուսակցությունն է. «Այսօր, եթե որևէ քաղաքական կուսակցություն անցնի ՀՀԿ-ի հետ գործարքի, նա մաս կկազմի հայերի դեպորտացման գործընթացին: Ներկայումս Հայաստանում ստեղծվել է անկումային վիճակ, սա կազմակերպված գործողություն է հայ ժողովրդի դեմ: Այս ամենի վերջը պետք է տա հենց ժողովուրդը»: Քաղաքական գործիչը նաև զարմացած է Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնում նշանակման լուրից. «Ղարաբաղյան կլանը ուներ նաև այլ թեկնածուներ, ինձ համար զարմանալի է, թե ինչու ընտրեցին հենց այս մեկին»: