Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Իշխանությունները շաշկի են խաղում» (տեսանյութ)

Նոր ձեւավորված կառավարության հետ ազատամարտիկները հույսեր չեն կապում: Նրանք կարծում են, որ քաղբանտարկյալները` այդ թվում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, ազատ չեն արձակվի. «Սերժ Սարգսյանի եւ նրա կամակատարների ձեռքով է կալանավորվել, եւ ռադիկալ փոփոխություններ չենք սպասում: Շինծու գործ է սա, եւ դատական նիստին հետեւելով՝ նման եզրահանգման կգա ցանկացած մարդ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: