Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը պետք է եզրափակի անկման գործընթացը». Լ. Ալավերդյան

Քաղաքականություն
376f422e4b486d736cddd9623f9f60e4

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին մաղթում է հաջողություն, սակայն նրա գործունեությունից դրական փոփոխություններ չի ակնկալում. «Եթե հույսեր կային, հույսերի վերջը տրվեց ուղղակի հայտարարությամբ, որ պետք է շարունակվեն այն նույն փոփոխությունները, բարեփոխումները, որոնք շատ հաճախ չարափոխումներ են»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց տիկին Ալավերդյանը։ Նա չի պատկերացնում՝ տվյալ դեպքում ինչ պետք է անի Հովիկ Աբրահամյանը, որոնք կբերեն փոփոխությունների, սակայն մի բան հստակ գիտի. «Հովիկ Աբրահամյանի նշանակումով Սերժ Սարգսյանը պետք է եզրափակի այն անկման գործընթացը, որը տեղի է ունեցել տարիներ շարունակ Հայաստանում։ Լինի դա տնտեսական, սոցիալական, թե քաղաքական դաշտերում»,- եզրափակեց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։