Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը. Փաստինֆո

Քաղաքականություն
sahman

Արտաշատ քաղաքի բնակիչ Բագրատ Նազարյանը հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի համար մեղավոր է ճանաչվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանը ապօրինի հատելու փորձ: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով՝ նրա նկատմամբ պատիժ է նշանակել տուգանք` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100.000 ՀՀ դրամի չափով: Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, նա մուտք է գործել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Բուրաստան գյուղի տարածքում տեղակայված, Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասի կողմից հսկվող տարածք, այնուհետև դաշտամիջյան ճանապարհով շարժվելով դեպի հայ-թուրքական սահմանի ուղղությամբ, շրջանցելով հսկիչ անցագրային կետերը, փորձել է առանց սահմանված փաստաթղթերի հատել հայ-թուրքական սահմանը և մուտք գործել Թուրքիայի տարածք, ինչը նրան չի հաջողվել, քանի որ անմիջապես բռնվել է նույն զորամասի սահմանապահների կողմից: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում