Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ին առաջարկվել է երեք պորտֆել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oek-party-logo2

Հայտարարություն Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն» վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի և հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: «Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում: Նիստից հետո, Ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ: ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյան