Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրանսպորտի սակագինն անպայման կբարձրանա. Բանավեճ (տեսանյութ)

Հասարակություն
3noeREN9epg

Տրանսպորտի սակագինը անպայման կբարձրանա՝ վստահեցնում է Ուղևորափոխադրողների միությունը եւ հավելում՝ հակառակ դեպքում չեն աշխատի։ Անցած տարվա ամռանը Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտի սակագինը 50 տոկոսով բարձրացրեց, սակայն հանրության բողոքի ալիքը ստիպեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրաժարվել իր որոշումից։ Քաղաքապետարանին կից ստեղծված հանձնաժողովը ապրիլի 4-ին հրապարակեց իր 8 ամսվա ուսումնասիրությունների արդյունքները՝ համաձայն որի տրասպորտի սակագինը պետք է լինի 200 դրամ և ավելի: Հանձնաժողովի ուսումնասիրությունները հավատ չեն ներշնչում նույն խմբի անդամ Բաբկեն Պիպոյանին։ Նա հարկ է համարում հիշեցնել՝ շատերը ձեռք բարձրացնելուց բացի, այլ աշխատանք չեն կատարել: <Բարև Երևան> դաշինքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը շարունակում է պնդել՝ նույնիսկ 70-90 դրամ սակագնով հնարավոր է սպասարկել քաղաքացիներին, դրա համար պարզապես անհրաժեշտ է վերանայել ներկայիս երթևեկության գծերը: Ստորեւ՝ բանավեճը