Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնեբեկ հավաքելը ճակատագրական եղավ. ինչպես հայտնվեցին ականապատ գոտում (տեսանյութ)

Հասարակություն
akan

Այսօր առավոտյան ծնեբեկ հավաքելը Տավուշի մարզի երկու բնակչի համար ճակատագրական եղավ։ 56-ամյա Ռաֆիկ Մուղդուսյանն ու 49-ամյա Գաբրիել Բաբիկյանը հայտնվել են Բերդավանի սահմանագոտու ականապատ տարածքում։ Ականի պայթունի հետեւանքով Ռաֆիկ Մուղդուսյանը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է, իսկ Գաբրիել Բաբիկյանը վնասվածքներ ստացել։ «Հասանք դեպքի վայր, զորամասի հրամանատարն իր անձնակազմով արդեն փրկարարական աշխատանքներ էին կատարում։ Բավականին չարչարվեցին, բայց արդյուքնում շատ վտանգավոր գոտուց կարողացան երկուսին էլ վիրավոր դուրս բերենե,-ասաց Տավուշի մարզի Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը։ Նոյեմբերյանի Նիկոլայ Նասիբյանի անվան բժշկական կենտրոնի վիրաբույժ Դանիել Ամիրաղյանի խոսքով՝ Գաբրիել Բաբիկյանի կյանքին վտանգ չի սպառնում. «Կատարվել է աջ վերջույթի անդամահատում՝ ոտնաթաթի մակարդակիե։ Բերդավան համայնքի ղեկավարը զարմանում է, թե բնակիչներն ինչպես չեն նկատել արգելված տարածքը. «Ինքը փոս ճանապարհ է, արգելափակող շերտ ա, որը բոլորն են տեղյակ, որ չի կարելի անցնել, եւ կառուցվել է նրա համար, որ տարածքը գնդակոծվում է։ Կան նաեւ վահանակներե։ Գաբրիել Բաբիկյանին առաջին վիրահատական օգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի ՙԷրեբունի՚ բշժկական կենտրոն՝ հետագա բուժումը շարունակելու համար: Տեսանյութը՝ ստորեւ