Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանական դպրոցը նոր տնօրեն ունի

Հասարակություն
401fd54de11f4d6cbff7372f2006d9ff

Փաստաբանական դպրոցն այսօրվանից նոր տնօրեն ունի` Սիմոն Բաբայանը: Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը «Ա1+»-ին տեղեկացրեց,որ դպրոցի տնօրենին առաջադրել է Փաստաբանների պալատի նախագահը` այսօր կայացած խորհրդի նիստում: «Խորհրդի վեց անդամները միաձայն ընտրել են Սիմոն Բաբայանին»,- ասաց Հայկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել`այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նա նաեւ դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանն է։