Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի մենթալիտետում փոփոխություն է նկատել (տեսանյութ)

«Օրինաց երկիրը» չի հերքում, որ քաղխորհրդի վաղվա նիստում կուսակցությունը կարող է դուրս գալ կոալիցիայից: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը չի շտապում խոսել ՕԵԿ-ին ներկայացնող նախարարների ճակատագրի մասին: Դաշնակցությունն, ընդհակառակը, չի շտապում խոսել կոալիցիա մտնելու եւ նախարարական պորտֆելներ վերցնելու մասին: 7 կետանոց առաջարկները Սերժ Սարգսյանը դեռ ուսումնասիրում է։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լիահույս է, որ կգնահատվի ճիշտ առաջարկի էությունը եւ խորությունը. «Հույս ունեմ, որ իսկապես կհանգենք ինչ-որ մի եզրակացության»: